Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ամփոփվեցին մարզական խաղերը

Ամփոփվեցին մարզական խաղերը
24.05.2018 | 18:49

Ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ մարտի 28-ից իրենց ուժերն էին չափում տարբեր սպորտաձևերում։ Սպորտային խաղերը կայացել են 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված մարզական խաղերի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը։

«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Վաչագան Մարտիրոսյանը նշեց, որ մարզական խաղերն արդեն երրորդ տարին են անցկացվում և մեծ հետաքրքրություն են առաջացնում ուսանողների շրջանում։ Սպորտային այսպիսի միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպի քարոզմանը։ Դրանք, ըստ Վաչագան Մարտիրոսյանի, տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդների են ներգրավում։
Արթուր Հարությունյանը սովորում է գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի
«Ուրարտու» համալսարանի երկրորդ կուրսում։ Իր բուհի թիմով վոլեյբոլի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Վոլեյբոլից բացի, մասնակցել է ֆուտբոլի, սեղանի թենիսի մրցումներին։ Երեք տարի զբաղվել է ըմբշամարտով, այժմ, սակայն, ակտիվ սպորտով չի զբաղվում, սակայն պարբերաբար որոշ մարզական միջոցառումների մասնակցում է։ Նա նաև նշում է, որ այսօր սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելը նորաձև է դարձել, մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։ Նա նաև հույս հայտնեց, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կիրականացվեն։

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ