ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բոլոր թիմերն էլ ուզում են ավելի շատ եվրոպական խաղեր»

«Բոլոր թիմերն էլ ուզում են ավելի շատ եվրոպական խաղեր»
25.05.2018 | 06:35

«Յուվենտուսի» ու Եվրոպական ակումբային ասոցիացիայի նախագահ Անդրեա Անելին առաջարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության անցկացման նոր ձևաչափ՝ պահպանել խմբային փուլում հանդես եկող ակումբների թիվը, սակայն դրանք նախկինի պես բաժանել ոչ թե ութի, այլ ամեն խմբում տեղ տալ ութ թիմի:

«Մենք բոլորս ուզում ենք շատ ավելի միջազգային ու շատ ավելի պակաս ներքին խաղեր` իհարկե հանդիպումների ընդհանուր թվի կրճատման համադրությամբ: Սեփական բրենդի զարգացման, ծավալման համար բոլոր թիմերն էլ ուզում են ավելի շատ եվրոպական խաղեր: Կարծում եմ՝ առաջարկածը մրցաշարի բնական էվոլյուցիա է: Ցանկանում ենք այս հարցը քննարկել: Կարող եմ հավատացնել ձեզ, որ իմ շատ գործընկերներ սրան շատ մոտ հայացք ունեն»,- Անելիին մեջբերում է The Guardian-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ