ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը
25.05.2018 | 16:21

Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը:

Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ