ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դավիթ Հարությունյան. Մենք չենք տեսնում որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ

Դավիթ Հարությունյան. Մենք չենք տեսնում որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ
01.06.2018 | 10:53

ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: «Սակայն համարում ենք, որ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ` մասնակցել այդ քննարկումներին, չենք ստացել»,- ասաց նա:


Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտքը, որ ընտրություններում պետք է ներդրվի մատնահետքերի մեկ միասնական առցանց միմյանց հետ փոխկապակցված բազա: Իսկ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը՝ ռեյտինգայինը, ՀՀԿ-ն օգտակար է համարում:


Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս հայտարարությունը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանեց. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ինչո՞վ է պայմանավորված այս մեսիջը. այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները»: Դավիթ Հարությունյանի խոսքով` արտահերթ ընտրությունները պետք է լինեն քննարկումների արդյունքում: «Մենք չենք տեսնում որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ