ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մնացականյանը ՀԱՊԿ նիստում ներկայացրել է սահմանին և շփման գծում Բաքվի գործողությունները

Մնացականյանը ՀԱՊԿ նիստում ներկայացրել է սահմանին և շփման գծում Բաքվի գործողությունները
11.06.2018 | 16:04

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Բացելով նիստը` Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարներն անդրադարձել են 2017-ի նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:
Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳ ՆԽ նիստում՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձել փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։


Նա տեղեկացրել է, որ երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել և ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ