Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը

Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը
18.06.2018 | 10:11

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Հաղորդագրության նպատակը հայկական լրատվամիջոցների լուրերը հերքելն է, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում:

«Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին և 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որևէ կործանիչ չի երևում: Թռիչքուղու մոտ գտնվում է մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու Як-52 և մեկ զբոսաշրջային, թեթև CH-701 ինքնաթիռ, Ми-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել»,- Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ