ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին
19.06.2018 | 19:09

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմիններն առաջիկայում մանրամասներ կհայտնեն հանրությանը` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք առաջիկայում մեր ունեցած տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը»,- հայտարարեց Դավթյանը։ Նրա խոսքով՝ երբ լինեն իրական արդյունքներ այս քրեական գործի շրջանակներում, կհրապարակվեն։ Հարցին, թե այս քրեական գործի շրջանակներում նախկին պաշտոնյաներ հնարավո՞ր է ձերբակալվեն, դատախազը պատասխանեց. «ՈՒմ վերաբերյալ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»։ Հարցին, թե հնարավո՞ր է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեն, Դավթյանը պատասխանեց. «Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք»:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ