ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընտրական մարտերը սկսվեցին

Ընտրական մարտերը սկսվեցին
20.06.2018 | 18:39

Նախընտրական շրջանը մեկնարկեց: ԸՕ-ի շուրջ քննարկումներով կարելի է ասել, որ սկսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով խորհրդարան ներկայացված 4 խմբակցությունները սկսում են քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ՝ ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:


Ամենաինտրիգայինը ՀՀԿ խմբակցության անդամների կազմն է՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան: Այսինքն` ՀՀԿ-ի ծանր հրետանին գործի է անցել: Հաշվի առնելով կազմը, կարելի է ասել, որ հանրապետականը շատ մարտական է տրամադրված այս փոփոխություններին, իսկ եթե դրան էլ գումարում ենք նախորդ ԸՕ-ի «կնքահայր» Դավիթ Հարությունյանի մասնակցությունը, իրավիճակը բավականին ուշագրավ է դառնում: Նրանք, բնականաբար, կփորձեն իրենց ամրագրած կետերն այդքան հեշտությամբ փոփոխության չենթարկել և հիմնավորել դրանց իրավացիությունը, սակայն կարևոր հարցն այն է, թե այս փոփոխություններում որքան զիջումների է պատրաստ գնալու ՀՀԿ-ն: Մյուս քաղաքական ուժերի և կառավարության համար ամենաէականը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է, այս առումով ինչպես կվարվի հանրապետականը և ինչ փոխհամաձայնության կգա:


Ամեն դեպքում փաստ է, որ նախընտրական «մարտերը» սկսվում են և միայն արտահերթ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ով ինչ խաղաքարտեր ուներ ու ինչ դերակատարություն այս ողջ ընթացքում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ