«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք ցանկանում ենք հաղթել ընտրություններում և ժամանակ տալ մյուս կուսակցություններին

Նիկոլ Փաշինյան. Մենք ցանկանում ենք հաղթել ընտրություններում և ժամանակ տալ մյուս կուսակցություններին
22.06.2018 | 22:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում: «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:


«Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէր սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որ հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ասել է Փաշինյանը:


Նա անդրադարձել է կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ կոռուպցիան գլխավոր դժբախտություններից ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում: «Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, և իհարկե, համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է»,- ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 2452

Մեկնաբանություններ