«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել
29.06.2018 | 11:42

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք կողմերի հետ աշխատում ենք արդյունքի հասնելու համար: Մենք այս հարցում մեր դերակատարումը չենք համեմատում Բաքվի և Երևանի դերի հետ, սակայն այս խնդիրը մեր միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերից մեկն է:


Դրա համար ամրապնդված համաձայնությունների և երկու երկրների միջև համաձայնեցված դիրքորոշումների ու փոխադարձ հարգանքի հիման վրա խնդրի կարգավորումը մեր հետաքրքրությունների շրջանակներում է»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է կմեկնաբանի ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությունը, թե «Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրսևորում է կառուցողական մոտեցում», այն պարագայում, երբ այդ երկրի քաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար հնչում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ:
Զախարովան հավելել է, որ տարբեր անձանց՝ խորհրդարանականների, քաղաքական գործիչների, պատմաբանների, քաղաքագետների կողմից կարող են հնչել բազմաթիվ հայտարարություններ, սակայն հավելել է, որ պաշտոնական դիրքորոշումը միշտ հնչում է պաշտոնական մակարդակով:


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հարցին՝ Զախարովան ընդգծել է՝ եթե նման հանդիպում կայանա, ՌԴ-ն ցանկանում է, որ այն լինի արդյունավետ ու անցնի կառուցողական մթնոլորտում:

Դիտվել է՝ 4010

Մեկնաբանություններ