Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ժիրայր Սէֆիլյան. Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ

Ժիրայր Սէֆիլյան. Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ
01.07.2018 | 08:52

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ ստեղծված է աննախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ և իրենք արդեն պատրաստվում են այդ ընտրություններին: «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերն» այսօրվանից իսկ պատրաստվում են սպասելիք ազատ, արդար ընտրություններին»,- ասաց նա և նշեց, որ ձևաչափը առաջիկա օրերին պարզ կլինի:


«Մենք ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ»,- հավելեց Սէֆիլյանը: Նա նաև նշեց, որ բանտից էլ աջակցել են շարժմանը, գործող իշխանություններին, շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ Սէֆիլյանն ասաց, որ ունեն իրենց ներկայացուցիչը՝ քննարկումներին մասնակցելու համար: «Բայց այսօր մեր անելիքի նախապատվությունը օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պետք է լինեն ազատության մեջ, իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որպեսզի լինի անաչառ դատաքննություն, և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տղաների ազատության մեջ լինելը չի խանգարի երբեք դատաքննությանը: Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդից որևէ հատված ցանկություն ունի, որ տղաները շարունակեն փակված մնալ»,- ասաց նա և նշեց, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալ են եղել, այլ նաև ռազմագերի:


Զոհվածների մասին նա ասաց, որ նրանք բոլորի անդառնալի կորուստն են, բոլորի ցավը: «Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը, և մասնավորապես զոհվածների ընտանիքները, հարազատները շուտով ևս այս կարծիքին կլինեն, ես հույս ունեմ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես վարչապետն է ասել, պետք է երկխոսել:

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ