Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է
08.07.2018 | 00:03

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, նոր մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, զենքի գործադրմամբ խուլիգանության համար: Դատարանը որոշել է կալանավորել քաղաքապետին և նրա եղբորը։

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ