Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Քաղաքապետի ընտրության հարցով հրավիրված ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ. քվորում չկա

Քաղաքապետի ընտրության հարցով հրավիրված ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ. քվորում չկա
15.07.2018 | 14:43

Երևանի ավագանու նիստում, որի օրակարգում է քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատր Կամո Արեյանն ասաց, որ ավագանու կեսից ավելին պետք է ներկա լինի, որ նիստ անցկացվի։


«Այս պահի դրությամբ ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ, քվորում չունենք, հետևաբար, նիստն իրավազոր չէ, քանի որ նիստին չեն մասնակցում ավագանու անդամների՝ օրենքով սահմանված կեսից ավելին»,- ասաց նա՝ հայտարարելով 30 րոպե ընդմիջում։ Երևանի ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին և չեն մասնակցելու ավագանու նիստին։
Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ