ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավիթ Տոնոյան. Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»

Դավիթ Տոնոյան. Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»
23.07.2018 | 18:40

2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում:


EADaily-ն զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրների, ավիացիան զարգացնելու ծրագրերի, ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: «Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նման գործընթացները դիտվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է Պնախարարը: Նա նշել է, որ որպես նախապայման՝ հենց ուժի չկիրառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հատուկ անհանգստություն է առաջացնում Նախիջևանի կողմից ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ մինչ այժմ համեմատական անդորր էր տիրում: «Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կանդրադառնա նաև այլ տարածաշրջանային խաղացողների վրա»,- ասել է նա:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ այն վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 -ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»,- ասել է Պնախարարը:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ