Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սևան» ազգային պարկի տնօրենը հիվանդանոցում է` Սևանից ջուր է խմել

«Սևան» ազգային պարկի տնօրենը հիվանդանոցում է` Սևանից ջուր է խմել
28.07.2018 | 13:38

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
Նրա ինքնազգացողությունը վատացել է, երբ նա հուլիսի 26-ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է խմել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սևանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն: Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել:

Դիտվել է՝ 4542

Մեկնաբանություններ