Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տանկեր է տեղակայում

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տանկեր է տեղակայում
03.09.2018 | 11:54

Թուրքիան Սիրիայի հետ սահման ASELSAN ընկերության կողմից մոդեռնիզացված M60T տանկեր է տեղափոխում` հաղորդում է Anadolu գործակալությունը։
Տանկերով բեռնատարները, խստացված անվտանգության միջոցառումներով, Հաթայ նահանգ են ուղևորվել՝ Անթաքյա և Յիլադաղի շրջաններն անցնելով։ Հաթայից բեռնատարները Սիրիայի հետ սահման կուղևորվեն։

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ