«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը
04.09.2018 | 23:27

Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և կառույցի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում` հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերիի հետ հանդիպման ժամանակ: Նախարարն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԵԱՀԿ հետ ակտիվ գործակցությունը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և ՀՀ ԱԳՆ-ի համագործակցության ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ Մնացականյանը նշել է, որ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունն է ժողովրդի տված մանդատի հիման վրա շարունակել երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։


Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է կառավարության առաջնահերթություններից համարվող զարգացման օրակարգին, որի հիմնական հենասյուներից է նորարարությունը, այդ թվում՝ ստեղծագործ կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։


Արտահերթ ընտրությունների նախապատրաստման համատեքստում Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունն ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Հայաստանի ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Երկուստեք ընդգծվեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։ ԱԳ նախարարն առաջնային որակեց նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Դիտվել է՝ 3694

Մեկնաբանություններ