ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շահել են գրեթե ողջ ոսկին

Շահել են գրեթե ողջ ոսկին
17.09.2018 | 16:51

Սոֆիայում ավարտված գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում ռուս մարզուհիները նվաճել են յոթ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Վերջին օրվա մրցելույթում հնարավոր երկուսից ռուսների ունեցած պաշարը համալրվել է մեկ արծաթե մեդալով, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-ՈՒսմանովան դրանից ողբերգություն չի սարքել. «Ոչինչ էլ չի պատահել, մենք շահել ենք յոթ ոսկե մեդալ, այսօր մի հատ էլ արծաթ ենք շահել:

Բոլորն էլ պիտի ինչ-որ բան շահեն: Ես շատ ուրախ եմ, որ Բուլղարիան շահել է ոսկի, որ Իտալիան վերցրել է ոսկե մեդալ, իսկ Ճապոնիան՝ արծաթե, որ ուկրաինացիները գրավել են երրորդ տեղը: Դա շատ հաճելի է: Սպորտի աշխարհից հայտնի մի հանրահայտ ու խելոք մարդ ասել է. «Աշխարհի առաջնություններում հարկ է կիսվել, իսկ օլիմպիական խաղերում շահել ամեն ինչ: Հիմնական օրերը երեկ ու երեկ չէ առաջին օրերն էին, դրանք օլիմպիական տեսակների մրցութային օրեր էին»:


Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի նախագահ Վիներ-ՈՒսմանովան նաև ասել է, որ մրցումներին իր մասնակցությունն է բերել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Անհատական բազմամարտից հետո, որում Դինա Ավերինան դարձել է չեմպիոն, իսկ Ալեքսանդրա Սոլդատովան՝ բրոնզե մեդալակիր, հաջողության կապակցությամբ Բախը շնորհավորել է ռուսներին. «Այստեղ եղել է Բախը: Նա ասաց, որ մենք փայլուն մարզատեսակ ունենք: Նա իր ելույթում խոստովանեց, որ իրեն շատ է դուր եկել մեր մարզաձևը, դուր են եկել մրցումները, դուր են եկել ծրագրերը: Բախը շատ է գոհ եղել տեսածից, ու դա շատ կարևոր է, որովհետ հաճախ են ասում, որ գեղարվեստական մարմնամարզությունը սպորտ չէ, դրանում բարդություններ չկան: Իսկ Բախն ընդգծեց, որ դա շատ դժվար է, էմոցիոնալ է, հետաքրքիր է: Եվ որ ամենագլխավորն է, նա այս մարզաձևն անվանեց արվեստ՝ ընդգծելով, որ այն համատեղվում է սպորտի հետ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ