ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում
28.09.2018 | 19:47

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ամենայն հավանականությամբ, չի աշխատի ակումբում հաջորդ մրցաշրջանում:
«Le10sport.com»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել պորտուգալացի մասնագետից ընթացիկ մրցաշրջանում կամ դրա ավարտին: Մոուրինյուի հարաբերությունները թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ վերջնականապես փչացել են, սկիզբը դրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտը: «Մանչեսթեր Յունայթեդը» երկու թեկնածություն է դիտարկում` որպես Մոուրինյուին փոխարինողներ: Առաջինը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Դեռ ամառվա սկզբից բազմիցս խոսվում էր անգլիական ակումբի` նրա հանդեպ հետաքրքրության մասին: Մյուս թեկնածուն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: Արգենտինացու թեկնածությունն, ամենայն հավանականությամբ, բացառում է Մոուրինյուի` մրցաշրջանի ընթացքում հեռանալու հավանականությունը: «Տոտենհեմն» իր գլխավոր մարզչին բաց չի թողնի մինչև ամառ, սակայն լոնդոնցիների հետ համաձայնության գալը մանկունիացիների համար շատ բարդ կլինի: Այս ամառ «Տոտենհեմն» արդեն հրաժարվել է բաժանվել Պոչետինոյից, որին ցանկանում էր ստանալ «Ռեալը»:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ