Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։
Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց.«Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։ Նա նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը Կառավարությունից է ստացել. «Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», - ասաց Հունան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։