Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վահրամ Բաղդասարյան. Նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ

Վահրամ Բաղդասարյան. Նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ
21.12.2018 | 12:48

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք և վերջ»։ Իսկ ինչո՞ւ, որովհետև ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։ «Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել նաև խորհրդարանից դուրս՝ որպես արտախորհրդարանական ուժ»։


Եթե գերխնդիր չէր, ինչո՞ւ էիք մասնակցում ընտրությանը, գուցե վախեցա՞ք, կամ Սերժ Սարգսյա՞նը թույլ չտվեց։ «Քաղաքական ուժ որպես՝ մենք պետք է մասնակցեինք և ցանկացած ընտրության էլ մասնակցելու ենք, մնացածը կդատի ժողովուրդը, նրանք տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում արդեն, և ինչ զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ՝ մեզ մոտ տարաձայնություն չի եղել բողոքարկելու հարցում»։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ