Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իվանկա Թրամփը կարող է գլխավորել Համաշխարհային բանկը

Իվանկա Թրամփը կարող է գլխավորել Համաշխարհային բանկը
12.01.2019 | 15:52

Financial Times-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, կարող է գլխավորել Համաշխարհային բանկը Ջիմ Յոն Կիմի պաշտոնաթողությունից հետո: Նրա անունը նշվում է առավել հավանական թեկնածուների շարքում։ Պաշտոնին հավակնում է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։ ՀԲ նախագահ Ջիմ Յոն Քիմը պաշտոնը կլքի փետրվարի 1-ին:

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ