ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սերգեյ Շոյգուն ընդունել է Դավիթ Տոնոյանին

Սերգեյ Շոյգուն ընդունել է Դավիթ Տոնոյանին
09.02.2019 | 13:14

ՌԴ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար: «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», - ասել է Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:


Շոյգուն ընդգծել է, որ օգնությունը առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որ վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք և 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից: «Այս մարդասիրական առաքելությունը, անշուտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում», - ասել է ՌԴ ՊՆ նախարարը: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ: Նա ասել է, որ Ռուսաստանը նպաստում է հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը: «Կարծում եմ՝ Հայաստանի մասնակցությունը այդ մարդասիրական գործողությանը շատ կարևոր է: Շատ կարևոր է օգնել Սիրիայի ժողովրդին, որի մի մասը հայկական համայնքն է», - ասել է Դավիթ Տոնոյանը:


Սիրիայում համատեղ մարդասիրական առաքելությունից բացի, նախարարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում: «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տևական ժամանակ: Խոսքը և ռազմական, և ռազմատեխնիկական համագործակցության մասին է», - ասել է Սերգեյ Շոյգուն: Դավիթ Տոնոյանի կարծիքով` ռուսական ուժերը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների վերսկսման վտանգը նվազեցնելու գործում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակը, հատկապես՝ ռազմական ոլորտում, - ըստ «Ինտերֆաքսի» ասել է ՀՀ ՊՆ նախարարը: - Ես վստահ եմ, որ Ռուսաստանի զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում լարվածությունը մեղմելու, ռազմական գործողությունների վտանգը նվազեցնելու հարցում»:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ