Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կանտե՝ Զիդանի տրանսֆերային առաջին թիրախը «Ռեալում»

Կանտե՝ Զիդանի տրանսֆերային առաջին թիրախը «Ռեալում»
12.03.2019 | 15:10

Հայտնի են դարձել Զինեդին Զիդանի համաձայնագրի մանրամասները «Ռեալի» հետ: Մադրիդյան ակումբում ֆրանսիացի մասնագետը ստանալու է տարեկան 16 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ը: Զիդանը ցանկանում է իր վերադարձից հետո «Ռեալում» առաջին տրանսֆերը դառնա «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ