Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը
16.03.2019 | 01:20

Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին` Արցախի ԱԳ նախարարի՝ սկզբունքների հնացած լինելու մասին հայտարարությունը չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին։

«Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է», - ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց` եթե մենք սկզբունքները դիտարկում ենք շրջանակ, որի մեջ աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել։


ԱԳ նախարարի խոսքով, եթե այդ շրջանակում կա պարտավորութությունների համադրման անհավասարություն, և սպասվում է, որ մի կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։ «Չի կարող լինել նման երևույթ, նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու՝ անկած նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ