ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Կոուտինյոն կհեռանա «Բարսելոնից»

Կոուտինյոն կհեռանա «Բարսելոնից»
05.04.2019 | 04:29

Գալիք ամռանը «Բարսելոնը» վաճառքի կհանի բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյին, որն այդպես էլ չկարողացավ արդարացնել իր հետ կապված հույսերը: Կատալոնյան ակումբը 2018-ին կիսապաշտպանին գնել էր 130 միլիոն եվրոյով՝ հույս ունենալով, որ նա կլինի մոտավորապես նույնպիսի ուղեղային կենտրոն, որպիսին Չավին էր կամ Անդրես Ինիեստան: Բրազիլացին չկարողացավ հույսերն արդարացնել ոչ թե այն պատճառով, որ թույլ ֆուտբոլիստ է: Բնավ: Ավելին ասենք՝ շատ ու շատ թիմեր կուզենային նրան իրենց կազմում ունենալ, պարզապես կատալոնյան ակումբի պարագայում ողջ խնդիրն այն է, որ այս ակումբի համար քիչ է լինել ուժեղ ֆուտբոլիստ: Որակական այս պարամետրի կողքին դու պիտի լինես նաև բարսելոնյան գաղափարախոսության կրող, լինես նրա խաղային փիլիսոփայության մասնիկը, այլապես գործ չես կարողանա ունենալ այստեղ: Նկատենք, որ Կոուտինյոյին իրենց կազմում են ցանկանում տեսնել անգլիական «Մանչեստր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն: Վերջերս նշվում էր, որ կիսապաշտպանը Բրազիլիայի հավաքականի իր խաղընկերներին հայտնել է կատալոնական ակումբը լքելու ցանկության մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ