Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փորձարկվել է առաջին օդային տաքսի ծառայությունը: Ուղևորներ տեղափոխող օդային տրանսպորտային միջոցը՝ EHang 216-ը, հաջողությամբ մի շարք թռիչքներ է իրականացրել, ու վայրէջք կատարել քաղաքի տարբեր մասերում գտնվող ֆուտբոլի դաշտերում: Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
«Արդեն 2025-ին Վիեննայում նաև թռչող տաքսիներ կլինեն: Ես բավական իրատեսական հայտարարություն եմ անում»,- հայտարարել է Ավստրիայի ավիացիայի նախարար Նորբերթ Գոֆերը, որ առաջինն է օգտնվել օդային տաքսի ծառայությունից:
Նշվում է, որ 2019-ին արդեն հստակ կլինեն օդային տաքսիների համար անցկացված թեստերի արդյունքները, ինչի հիման վրա էլ կորոշվի ներքաղաքային թռիչքների օդային քարտեզը:
Հայտնի է, որ EHang 216-ը կարող է առավելագույնը երկու մարդու տեղափոխել և մինչև 80 կմ օդային տարածք անցնել: Առավելագույն արագությունը 160 կմ/ժ է: Էլեկտրական մարտկոցը 15 րոպեում լիցքավորվում է 80 %-ով: Օդային փոխադրամիջոցը նախագծել ու շահագործել է չինական «EHang» ստարտափը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Տարածաշրջանային
![]() Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում խախտում է տարածաշրջանային ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսըԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...18.06.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |