Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
00.00.0000 | 00:00

Ոսկորներիս մեջ անցյալն է
նիրհում,
Եթե մի կաթիլ ցող Դու անձրևես,
Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով
ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ
Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
ՈՒ նորոգումն այդ հողի բույր արած`
Շաղ կտամ նրանց շիրիմներին լուռ.
Կզարթնեն նրանք իրենց խոր նիրհից.
Իրար ձեռք բռնած երկինք կնայենք`
Կփառաբանենք Անունդ վսեմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 13976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ