Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լեպսը` Լիտվայի սև ցուցակում

Լեպսը` Լիտվայի սև ցուցակում
04.05.2019 | 12:43

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը ներառվել է Լիտվայի համար անցանկալի մարդկանց ցուցակում: Այս մասին գրում է «Интерфакс»-ը` իր հերթին հղում անելով BNS գործակալությանը:
Երգչին Լիտվա մուտք գործելու արգելքի մասին համապատասխան որոշումը ստորագրել է այդ երկրի ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Դարյուս Սկուսյավիչյուսն էլ նշել է, որ Լեպսին` իրենց երկրի տարածք մուտք գործելու արգելանքի պատճառաբանությունը համընկնում է Ամերիկայի՝ դեռ տարիներ առաջ ներկայացրած պատճառի հետ:


Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Լեպսին ներառել էր սև ցուցակի մեջ` պատճառաբանությամբ, որ երգիչը համագործակցում է «Եղբայրական շրջանակ» խմբավորման հետ:
Հավելենք, որ «Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանն օժանդակելու» պատճառաբանությամբ Գրիգորի Լեպսի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել նաև Ուկրաինան և Իսրայելը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ