ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եթե դրախտն եք փնտրում, Հայաստան այցելեք

Եթե դրախտն եք փնտրում, Հայաստան այցելեք
04.05.2019 | 12:56

Իսպանական Etheria Magazine պարբերականի կայքում «Հայաստան. 10 վայր եդեմական այգում» վերնագրով հոդված է հրապարակվել, որում պատմվում է Հայաստանում հանգստի և դիտարժան վայրերի մասին: Լուսանկարիչ-ճանապարհորդներ Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացվում են Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը, բնական արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները: «Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական սահմանը, որտեղ, ասում են, գոյություն է ունեցել եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը»,- ասվում է հոդվածում: Հայաստանի տեսարժան վայրերի թոփ տասնյակում են ընդգրկվել Զվարթնոցի տաճարի ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի և Խոր Վիրապի վանքերը, Սաղմոսավանքը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սևանա լիճը՝ Սևանավանքով, Հանրապետության հրապարակը, Կասկադ համալիրը, Մատենադարանը և այլն, ընդ որում՝ յուրաքանչյուր տեսարժան վայրի մասին ընթերցողներին հակիրճ տեղեկություններ են ներկայացվում:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ