ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նոտր Դամի տանիքը կարող է արևային էներգիա արտադրել, ծառայել որպես այգի կամ բանջարանոց

Նոտր Դամի տանիքը կարող է արևային էներգիա արտադրել, ծառայել որպես այգի կամ բանջարանոց
13.05.2019 | 19:12

«Vincent Callebaut Architectures» ֆրանսիական ճաևտարապետական գրասենյակն առաջարկել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման իր նախագիծը`«Վերածնունդ» (հունարան` Palingenesis): Այդ մասին գրում է korrespondent.net կայքը:


«Վերանորոգումից հետո տաճարը կարող է դառնալ էներգիայի աղբյուր: Հեղինակներն առաջարկում են տանիքնի վերակառուցման համար կաղնու փայտ, ապակի և ածխածնային հյուսվածքներ օգտագործել: Ապակեպատ տանիքի շնորհիվ հնարավոր կլինի էներգիա ստանալ: Ընդ որում, արտադրվող էներգիան կարող է շատ ավելին լինել, քան անհրաժեշտ է տաճարի ենթակառուցվածքները սպասարկելու համար»,- ասված է «Vincent Callebaut Architectures»-ի տարածած հայտարարության մեջ:
Ճարտարապետները նշում են նաև, որ աշտարակի վրայի խորհրդանիշ աքլորը նույնպես վերականգնվելու է: Բացի այդ` Նոտր Դամի տանիքին կարող է այգի ու բանջարանոց լինել, որտեղ տարեկան քսան և ավելի տոննա մթերք հնարավոր կլինի արտադրել ու բաժանել կարիքավորներին:


Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել էր 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ