ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հումորի հրավառություն՝ Երևանում

Հումորի հրավառություն՝ Երևանում
13.05.2019 | 19:15

Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ ՄիխայիլԳալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նորհամերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:


Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Րեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…
Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: Հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ է եղել, իսկ բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում:


Տեղեկացնենք, որ «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը կազմակերպել է Prime Production-ը: Միջոցառմանտոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ