ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նոր գիրք. «ՈՒնայնիկներ»

Նոր գիրք. «ՈՒնայնիկներ»
17.06.2019 | 16:16

Հունիսի 19-ին «Դարան» («Հայ գիրք») գրախանություն տեղի կունենա Գևորգ Թումանյանի «ՈՒնայնիկներ» գրքի շնորհանդեսը:

«ՈՒնայնիկներ» ինքնատիպ վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսություն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Փնտրտուքի ճանապարհն անցնում է ամենափոքր, աննշան, անկարևոր իրերն ու երևույթները տեսողական դաշտ բերելու, երբեմն լուրջ, երբեմն իրոնիկ նոտաներով ամրագրելու և անպասելիորեն նոր մեկնություն տալու ընթացակարգով, որի արդյունքում «ունայնիկ» երևույթները վերակերպավորվում են որպես կյանքի ամենակարևոր շարժիչ ուժ:
Գևորգ Թումանյանը հեղինակ է «Աստվածային ժամանցներից զատ», «Ճախրող Սարդ», «Անընդհատ անառակ որդի» գրքերի: Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ