ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մենք հպարտ ենք, որ տասնամյակներ անց դու անհասանելի ես

Մենք հպարտ ենք, որ տասնամյակներ անց դու անհասանելի ես
05.07.2019 | 00:11

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 89 տարեկան:
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի ֆեյսբուքյան էջում ևս տեղադրվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ թատրոնի անձնակազմը՝ թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյան կրտսերի գլխավորությամբ, Արցախում է հյուրախաղերով և տոնում է դերասանի ծնունդը: Լուսանկարներին կից գրված է. «Մենք աշխատում ենք քո անվան թատրոնում: Մենք հպարտ ենք, որ տասնամյակներ անց դու շարունակ անհասանելի ես: Մենք քո ծնունդը ուրախ ենք նշում: Այս անգամ՝ Արցախում»:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ