ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի գործընթացին

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի գործընթացին
24.07.2019 | 22:42

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի և ՀՀ զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չներկայացվեցին:

ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսեց վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է նրանց կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարին նաև ներկայացրել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված իր նկատառումները:

Վահե Հարությունյանը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին և վերջիններիս ծնողներին վստահեցրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում զորակոչիկները գտնվելու են նաև ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իր հոգածության, իրավական պաշտպանվածության ներքո:

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ