Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իշխանության մահակը միշտ պահվելու է Ծառուկյանի գլխավերևում

Իշխանության մահակը միշտ պահվելու է Ծառուկյանի գլխավերևում
05.09.2019 | 12:14

«Ժամանակը» գրում է. «Թավշյա իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում տարբեր պետական հաստատությունների կողմից իրականացվող ստուգումները չեն դադարում: Իշխանության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ դա Ծառուկյանի քաղաքականության մեջ լինելու գինն է: Քանի դեռ Ծառուկյանը քաղաքական ամբիցիաներ ունի, իշխանությունը միշտ մահակը պահելու է նրա գլխավերևում»:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ