ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ով է խաղատախտակի երկու կողմում

Ով է խաղատախտակի երկու կողմում
06.09.2019 | 18:18

Նոր ենք մուտք գործել աշունը, բայց քաղաքական թեժությունն օր օրի գագաթնակետին է հասնում։ ՔՊ-ում ակնհայտ պառակտման գործընթաց է գնում, նոն-ստոպ ռեժիմով Փաշինյանի ու անգամ Աննա Հակոբյանի մասնակցությամբ նիստերն անպտուղ են անցնում, չի հաջողվում համախմբում ապահովել, որովհետև թիմ չկա, իսկ իշխանության թևերն էլ շատ-շատ են։

Այսինքն, «շռնդալից» մուտքով քաղաքական դաշտ մտած «Իմ քայլը» օր օրի բզկտվում է, հեռու չէ այն օրը, որ խմբակցությունից զանգվածային հրաժարում կլինի։ Մեր անկախության տարիների փորձը հուշում է, որ շատ ավելի կուռ խմբակցություններից են մեկ գիշերում պատգամավորները դաշտը փոխել, էլ ուր մնաց «Իմ քայլը» խմբակցությունից։
Սակայն պարզվում է, միայն խորհրդարանական մեծամասնությունը չէ, որ հոգեվարքի մեջ է, ընդդիմությունում ևս արշալույսները խաղաղ չեն։ Քանդվում է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Այսօր խմբակցությունից հեռանալու մասին հայտարարել է նաև Արման Բաբաջանյանը, որը, ի դեպ, տարօրինակ չէ, քանի որ վերջին շրջանում նա խմբակցությունունից տարբերվող դիրքորոշումներ շատ էր հայտնում։ ԼՀԿ-ն իր քաղաքականությունը լուրջ վերանայելու խնդրի առաջ է կանգնած, քանի որ այդպես էլ պարզ չեղավ, թե այս իշխանությունների համար ինչպիսի ընդդիմություն է այն։


Եթե այսօրվա քաղաքական ընդհանուր պատկերը դիտարկենք, տպավորություն կա, որ և իշխանությունում, և ընդդիմությունում կատարվող զարգացումները նույն ձեռագիրն ունեն, խաղատախտակի երկու կողմում կարծես նույն մարդն է, իսկ թե ով ու ինչու, բարդ է ասել։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ