ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վանեցյանի և Մինասյանի ընդհանրությունը

Վանեցյանի և Մինասյանի ընդհանրությունը
23.09.2019 | 22:52

Այսօր երկու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը հուժկու հարված ստացավ: Մեկը ԱԱԾ նախկին ղեկավարի, մյուսը` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից: Երկուսի պատճառն էլ Փաշինյանի չմտածված հայտարարություններն էին: Այս մեկուկես տարվա ընթացքում նա չկարողացավ վարչապետին վայել զսպվածություն ցուցաբերել, մտածածն անմիջապես լեզվին չտալ: Մի դեպքում ԱՄՆ-ից հաթաթաներ տվեց Արթուր Վանեցյանին ու ստացավ վերջինիս «օբերկոտը», երկրորդ դեպքում հոգևորականներին ծնկի բերելու հայտարարությունն արեց ու արժանացավ Միքայել Մինասյանի ավելի դաժան որակմանը` քաղցկեղ:


Նախ Վանեցյանի հայտարարության մասին: Երկուսի դեպքում էլ խախտվում է շատ կարևոր մի գիծ: Ոչ պետության ղեկավարին, ոչ էլ ԱԱԾ-ի նախկին ղեկավարին վայել չէ հանրության առաջ բաց խոսել մի ոլորտից, որն ուղիղ հարվածի տակ է դնում երկրի անվտանգությունը: Անկախության տարիներին Հայաստանի ԱԱԾ-ի ղեկավարները երբեք Վանեցյանի պես շատախոս չեն եղել: Գորիկ Հակոբյանի բերանից անգամ չորս բառ պոկելը, լրագրողների համար մեծ ջանք էր պահանջում: Դավիթ Շահնազարյանն այսօր էլ այս իշխանության ամենասուր քննադատն է, բայց երբեք անվտանգությանն առնչվող կտրուկ հայտարարություններ չի անում, բաց տեքստով ոչինչ չի ասում: Արթուր Վանեցյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից(թեև լրագրողների համար հաճելի էր) մամուլին հայտնում էր նույնիսկ այն, ինչը դեռ հրապարակված չէր պաշտոնապես, ինչի մասին ճիշտ կլիներ լռեր: Չի մոռացվել անգամ որոշ անպատասխանատու հայտարարությունները, որոնց համար հետագայում խնդիրների մեջ հայտնվեց: Սա «հեղափոխական» Հայաստանի պաշտոնյաների սիրած գայթակղություններից էր, վայրկյան իսկ առաջ աղմկահարույց հայտարարություններ անել, գոհացնեն ամբոխի հետաքրքրությունը, հետո ամիսներով չկարողնան իրենց ասածի տակից դուրս գալ: Սա գուցե բոլորի համար նորմալ կարող է համարվել, բայց երբեք ԱԱԾ տնօրենի, անգամ եթե նա արդեն նախկին է: Արթուր Վանեցյանը պաշտոնավարման շրջանում, հիմա առավել ևս այս կարմիր գիծը չի կարողանում պահել: Գուցե նրա հայտարարությունների առնվազն 80 տոկոսն իրականություն է, բայց…


Միքայել Մինասյանի դեպքում խնդիրը լրիվ այլ հարթությունում է: Սերժ Սարգսյանի 10 տարվա պաշտոնավարման տարիներին, երբ Մինասյանի «թուրը» աջ ու ձախ կտրում էր, մի օր նա չանդրադարձավ հասարակությունում բուն դրած քաղցկեղի ու նրա մետաստազների մասին, չխոսեց այն ախտերի մասին, որոնք ներսից քայքայում են երկիրը: Թե Միքայել Մինասյանին թվում է, թե բոլոր խնդիրները մեկ օրում կամ մեկ տարում ծնվեցին: Միթե հենց նրա գործուն աջակցությամբ կառավարման օղակում նախորդների ժամանակներից կուտակած մաղձի հերթական չափաբաժինը չավելացավ: ՈՒ այդ ամենն այնքան մեծ չափերի հասավ, որ իր վկայակոչած «ատելության առաքյալը» շատ հեշտ այդ ամենը շահարկելով, մանիպուլացնելով հասավ իշխանության: Մինասյանն ասում է. «Տարիներ ի վեր մեր մեջ սերմանած մաղձն ու ատելությունը նա կարողացավ լավագույնս արտահայտել` հստակ սահմանելով ատելության ու վրեժի թիրախներն ու տանելով այդ ուղով»: Իսկ մեր մեջի մաղձն ու ատելությունը երեք նախագահների կառավարման շրջանում հետևողականորեն ավելանում էր ու ոչ մեկը չէր ցանկանում իր բաժին մեղքը տեսներ այդ ամենում: Այսօր, երբ խոսում ենքթ «ուռուցքի» մասին, պիտի նաև խոստովանենք, որ այն ունեցել է գաղտնի շրջան, սրացումներ, ողջ օրգանիզմի ախտահարում և այսօր էլ վերջնական հյուծում:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ