ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վայոց ձորի գլխին վենդետայի սուրն է կախվել

Վայոց ձորի գլխին վենդետայի սուրն է կախվել
25.09.2019 | 12:26

«Ժողովուրդը» գրում է․«Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել: Զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջև: Մարզում իրավիճակը հարթելու համար ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել Երևանից խումբ ուղարկել: Թե ինչով կավարտվեն բանակցությունները, դժվար է ասել, քանի որ քրեական գործի քննության ընթացքը չի բավարարում զինվորական կողմին, որտեղ քարով գլխին հարվածելու մասով, ըստ էության, դեռ ոչինչ չի քննվել: Ի՞նչ խումբ է ՊՆ-ից գործուղվել Վայոց ձոր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը ասաց, թե միշտ էլ զորամասեր այցելություններ լինում են, դրանք բնական գործընթացներ են և հատուկ ինչ-որ բանի հետ կապել պետք չէ: Հավելենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է, որ թեև ինքը զինվորականի ծեծի հետ կապ չունի, բայց միջադեպի պատճառով հրաժարվում է մարզպետի պաշտոնից»։

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ