Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սա­սուն Մի­քա­յել­յա­նին ոչ վս­տա­հե­լի են հա­մա­րում

Սա­սուն Մի­քա­յել­յա­նին ոչ վս­տա­հե­լի են հա­մա­րում
27.09.2019 | 00:18
Այն, որ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան աջ ձեռ­քը չգի­տի, թե ինչ է ա­նում ձա­խը, նո­րու­թյուն չէ։ Օ­րերս հենց այդ խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը շատ բնո­րոշ նկա­րագ­րեց ի­րա­վի­ճա­կը. «88 հո­գա­նոց խմ­բակ­ցու­թյու­նը բա­ժան­ված է 90 մա­սի»։ Վեր­ջինս այլ հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում­ներ ևս ա­րեց։ Խմ­բակ­ցու­թյան աշ­խա­տանք­նե­րը շատ յու­րա­հա­տուկ ձևով են կազ­մա­կերպ­վում, ա­մեն խումբ խմ­բակ­ցու­թյան սե­փա­կան փոքր նիս­տերն է անց­կաց­նում։ Բո­լո­րին նույն տե­ղում հա­վա­քելն ար­դեն Լի­լիթ Մա­կուն­ցի ու­ժե­րից վեր է։ Ա­վե­լին, նա ձևա­կան ա­ռու­մով է խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար, քա­նի որ ոչ մի հար­ցում միաս­նա­կան ո­րո­շում չի ըն­դուն­վում։ Ա­ռա­վել ու­շագ­րավ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի շուր­ջը։ Նա խմ­բակ­ցու­թյու­նում հա­մար­վում է ոչ վս­տա­հե­լի մարդ, նրա ներ­կա­յու­թյամբ շատ հար­ցեր չեն քն­նարկ­վում, իսկ վեր­ջինս էլ լուրջ հա­կա­սու­թյուն­նե­րի մեջ է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, ինչն ա­ռա­ջի­կա­յում կդրսևոր­վի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով և քայ­լե­րով։ Օ­րերս ար­դեն ար­ձա­նագր­վեց «ճեղ­քում». անդ­րա­դառ­նա­լով Վա­նե­ցյա­նի ու­սա­դիր­ներն աղ­բա­նոց նե­տե­լու վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը` Սա­սունն ա­սել է. «Ոչ ոք նման բան ա­սե­լու ի­րա­վունք չու­նի, ես էլ եմ ու­սա­դիր կրել»։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ