ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Խորը ցավով ընդունեցինք Գիա Կանչելիի մահվան լուրը

Խորը ցավով ընդունեցինք Գիա Կանչելիի մահվան լուրը
03.10.2019 | 10:22

Խորը ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը: Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ- ընկերներն անցկացրեցին Երևանում` 2009թ. մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. Փողոցներում և համերգային դահլիճներում, որոնք լեփ-լեցուն էին բոլոր համերգներին:

«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել եր քաղաքային տոնի, Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար, (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկային կերպարի սիրահարները: Սիրով հրապարակում ենք որոշ լուսանկարներ` «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից` համոզմունքով, որ նրա հիշատակը մշտապես վառ է մնալու բոլոր հայ երաժշտասերների սրտերում:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ