ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գրադարանի վերաբացում` Տավուշի մարզի Աչաջուր համայնքում

Գրադարանի վերաբացում` Տավուշի մարզի Աչաջուր համայնքում
03.10.2019 | 22:24

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի տանը տեղի կունենա համայնքի գրադարանի պաշտոնական վերաբացումը:

Գրադարանը հիմնանորոգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով համալրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ՝ IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, իսկ հիմնանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանը, Աչաջուրի համայնքապետարանը և հայաստանյան մի շարք կազմակերպություններ /Դեկորա -Գրուպ, Վալան Պրոֆ, Լեվել ՍՊԸ և այլն/:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առաջատար հրատարակչությունների ներկայացուցիչներ, որոնք գրքեր կնվիրաբերեն բարեկարգված գրադարանին:


Պաշտոնական բացմանը ելույթ կունենան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլք:
Ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության արդյունավետ կազմակերպմանն ու խթանմանը, երեխաների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև գրադարանի դերի արժևորմանը` մանկապատանեկան գրքի և ընթերցանության հանրայնացման գործում:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ