ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Բայց ոնց որ դուք այլ բանի համար էիք հավաքվել

Բայց ոնց որ դուք այլ բանի համար էիք հավաքվել
18.10.2019 | 22:33

Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը բավական հետաքրքիր է դիտարկել ոչ թե իրավական, այլ հասարակական տեսանկյունից։ Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելը հակաիշխանական շրջանակներում խիստ քննադատվեց, բարոյական մեծ հարված դիտարկվեց, իսկ իշխանամերձ հատվածում ամեն մեկը փորձեց հիշել իր «գլխի» եկածը նախկին իշխանությունների ժամանակ, թե ինչպես են իրենց ըմբոստ պահվածքի համար ոստիկանություն տարվել ցույցերի մասնակից նաև իրենց երեխաները։ Երկու կողմի փաստարկներն էլ, մեղմ ասած, խոցելի են։


Նախկին իշխանությունները զերծ չէին հարցերը հակաիրավական ճանապարհներով լուծելու գայթակղությունից։ Բայց շատ հաճախ արտաքուստ այնպես էին այդ ամենը փաթեթավորում, որ անգամ մասնագետները պետք է երկար ուսումնասիրեին, որ սողանցքները հայտնաբերեին։
Այսօր ամեն ինչ «կացնային» տրամաբանությամբ է։ Ուղիղ հայտարարվում է նպատակը և կապ չունի դա քանի օրենք կշրջանցի, քանի իրավական նորմի «հերը կանիծի», պետք է հասնել դրան և վերջ։ Բայց առնվազն զավեշտալի է իշխանության քարոզիչների այսօրվա գործողությունների արդարացումներն այն համատեքստում, թե բա նախկինում ինչե՜ր էին անում։ Մի շատ պարզ բան նրանք չեն ուզում հասկանալ կամ ձեռնտու չէ խոստովանել. բանն այն է, որ նախկիների նման չլինելու համար մարդիկ հավատացին այս իշխանություներին ու ժամանակին փողոց դուրս եկան։ Եթե իմանային, որ այս իշխանությունն իր ապաշնորհ քաղաքականությունն ամեն անգամ պիտի համեմատի նախկիների հետ ու փաստի, թե նրանց դեռ ամբողջովին չի հասնում, ուրեմն ինչու՞ ժամանակին մեծ-մեծ խոստումներ տվեցին մարդկանց։ Հա՜յ գալու ենք, հա՜յ փոխելու, հա՜յ զարգացնելու։ Տեսանք էլի, թե կատվի վազքը մինչև ուր է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ