ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսական ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվելու՞ է

Ռուսական ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվելու՞ է
07.11.2019 | 14:12

«Ժամանակը» գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հաջորդ տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պետական այցի ժամանակ կնքվելու է պայմանագիր ոչ միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի հզորացման վերաբերյալ, այլ նաեւ ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվելու է եւս 10 տարով: Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995-ին 25 տարի ժամկետով, 2010-ին երկարաձգվել էր մինչեւ 2044-ը, 2020-ին կվերաթարմացվի»:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ