Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է 2С7М Малка-ի հնարավորությունները

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է 2С7М Малка-ի հնարավորությունները
24.11.2019 | 13:48

2С7 «Պիոն» կայանքների հիման վրա ստեղծված 2С7М Малка 203-մմ ինքնագնաց հրետանային նոր կայանքի հնարավորությունները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրվել է Կուզբասումորում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

«Հրետանայինները հարվածներ են հասցրել 30 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ։ «Հակառակորդի» դիրքերի ուղղությամբ հասցված հարվածները կետային են եղել, ինչը խոցման նոր մեթոդ է»,- գրում է աղբյուրը։

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ