Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.12.2019 | 00:04
Հիսուս, բարի Հիսուս,
Քո անունով են բացվում առավոտները:
Լույսի մեջ անթեղված կարոտները,
Քո սուրբ փեշերի
մեջ պարուրված`
Հաց ու գինի են դառնում,
Աղոթաբեր...
Հույսի մոմը պահում
Սառչող մեր ափերի մեջ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 4388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ