ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տնտեսություն զարգացնելը միայն ՀԴՄ տպելը չէ

Տնտեսություն զարգացնելը միայն ՀԴՄ տպելը չէ
05.02.2020 | 10:01

Երեկ ողջ օրը ՀԴՄ-ի պատմությունը «բոլոլո» դարձրած Նիկոլ Փաշինյանը թեման այդպես հանրայնացնելիս մի շարք հարցեր հաշվի չէր առել։ Դեռ մի կողմ թողնենք, որ նա իրավասու է հայաստանյան բիզնեսի ՀԴՄ տպել-չտպելու մասին խոսել ու իրեն ոչ մեկն իրավունք չի տվել Արցախում էլ զգալ իրեն իշխանության ղեկավար։ Սակայն եթե Փաշինյանը մի քիչ երկար մտածեր ու այդ օբյեկտում ուտել-խմելուց հետո դրա սեփականատիրոջը մինչ զինվորի հաց գողացող անվաներ, կտեսներ, որ շատերը նկատեցին նաև, թե ինչ շարասյունով, քանի մեքենայով է Արցախ գնացել Փաշինյանը ու դա ինչ է նստել բյուջեի վրա։ Առիթ չէր ունենա լսելու նաև այն քննադատությունը, թե ինչու է բյուջեի հաշվին այդքան հաճախ գնում Արցախ՝ իր զինվոր որդուն տեսնելու։ Ու շատ այլ քննադատությունների թիրախում չէր հայտնվի։
Բայց ամեն ինչից ինտրիգ հյուսող վարչապետը միայն ուրիշի սխալներն է տեսնում, մատնանշում, իսկ իր բացթողումների ու չարաշահումների մասին լռում է։ Ավելի ստույգ, դրանք արդարացված համարում։


ՀԴՄ-ով աշխատելը ճիշտ է, բայց ո՞վ կհիշի երկրի վարչապետի՝ տնտեսության զարգացման հստակ մի հայեցակարգի ներկայացում, բացի ՀԴՄ-ի մասին խոսակցությունը։ Տնտեսություն զարգացնելը միայն ՀԴՄ տպել-չտպելը չէ, ոչ էլ սոցիալական ցանցում ինչ-ինչ թվեր հրապարակելն ու հոխորտալը, որոնք կարճ ժամանակ անց և սրբագրվում են, և հերքվում տնտեսագետների կողմից։ Այնպես որ, տնտեսական առաջընթացի համար համալիր մոտեցում է պետք և հստակ քայլերի հաջորդականություն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ