Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրար հա­ջոր­դած ապ­շե­ցու­ցիչ դի­մա­կա­յութ­յուն­ներ

Իրար հա­ջոր­դած ապ­շե­ցու­ցիչ դի­մա­կա­յութ­յուն­ներ
07.02.2020 | 02:12

Անց­նող օ­րե­րը եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րում նշա­նա­վոր­վել են գա­վա­թա­յին խա­ղե­րով, ու լոկ Ֆրան­սիա­յում է, որ շա­րու­նա­կել են ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զել, ե­թե աչ­քա­թող ա­նենք սկու­դե­տեի «Լա­ցիո»-«Վե­րո­նա» դի­մա­կա­յու­թյու­նը, ո­րը հե­տաձգ­ված հան­դի­պում­նե­րի շար­քից էր: Ա­նակն­կալ­նե­րի բազ­մա­թի­վու­թյու­նից չխո­սենք, ո­րո­վետև շատ ա­վե­լի խեղ­դող ա­ռա­տու­թյամբ են ե­ղել գե­ղեց­կա­գույն դի­մա­կա­յու­թյուն­նե­րը, մր­ցակ­ցու­թյուն­ներ, ո­րոնք բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար են, դա­սագր­քա­յին հի­շա­տակ­ման ար­ժա­նի։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Լա­ցիո»-«Վե­րո­նա» դի­մա­կա­յու­թյու­նը գա­լու էր վեր­ջա­պես ամ­բող­ջաց­նե­լու սկու­դե­տի ա­ղյու­սա­կի տես­քը, որ­տեղ այլևս չկան պա­կաս անց­կաց­ված խա­ղեր։ Սա­կայն այն նշա­նա­վոր էր ոչ միայն դրա­նով։ Բանն այն է, որ այս մր­ցակ­ցու­թյու­նում հռո­մեա­ցի­նե­րի հաղ­թա­նա­կը նրանց 52 միա­վո­րով կհա­ներ ա­ղյու­սա­կի երկ­րորդ հո­րի­զո­նա­կան, ին­չը կն­շա­նա­կեր ա­ռա­ջա­տար «Յու­վեն­տու­սից» հետ մնալ ար­դեն եր­կու միա­վո­րով, սա­կայն մե­կով էլ ա­ռաջ լի­նել «Ին­տե­րից»։
Խա­ղին թի­մի եր­կր­պա­գու­նե­րը հիմ­նո­վին էին պատ­րաստ­վել ու հի­րա­վի գե­ղե­ցիկ ա­նակն­կալ ա­րե­ցին։ Մեկ­նար­կից ա­ռաջ հան­գան մար­զա­դաշ­տի լույ­սերն ու ֆան զո­նա­յում լու­սա­վոր­վեց թի­մի խոր­հր­դան­շան արծ­վի պատ­կե­րը՝ ողջ տրի­բու­նա­յով մեկ ձգ­ված «Արևի դուստ­րը լու­սա­վո­րում է խա­վա­րը» բա­ներ-ձգա­պաս­տա­ռով։ Իսկ թե ին­չու արևի դուստր և ոչ ուստր, տանք և սրա բա­ցատ­րու­թյու­նը, մա­նա­վանդ որ դի­մա­կա­յու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ ար­դեն իսկ խր­վել ենք պոե­տիկ հի­շա­տա­կում­նե­րի մեջ։
Ար­ծի­վը «Լա­ցիո­յի» խոր­հր­դա­նիշն է։ Այդ ար­ծի­վը՝ Օ­լիմ­պիան, ի­րա­կա­նում ա­մե­րի­կյան ճեր­մա­կագ­լուխ արծ­վու­հին է ու հենց դրա հա­մար էլ հի­շա­տակ­վում է որ­պես արևի դուստր։ Այն թի­մին ու­ղեկ­ցում է նրա հիմ­նադր­ման օր­վա­նից։ Հա­մա­ձայն լե­գեն­դի, «Լա­ցիո­յի» հիմ­նա­դիր Լուի­ջի Բիաջ­րե­լին 1900 թվին արծ­վին, որ­պես ան­տիկ ժա­մա­նակ­նե­րին հար­գան­քի հա­վաս­տում (Հին Հռո­մում ար­ծի­վը ե­ղել է ա­մե­նա­քաջ լե­գեոն­նե­րի խոր­հր­դան­շա­նը), «բե­րեց» թի­մի զի­նան­շան։
Ի­հար­կե, մի այլ տար­բե­րակ էլ կա, որ ար­ծի­վը էմբ­լե­մի վրա հայ­տն­վել է ի պա­տիվ Զևսի, սա­կայն ե­կեք թռ­չու­նին տար­բե­րակ­նե­րի ա­ռա­տու­թյամբ չբռ­նա­բա­րենք, մա­նա­վանդ որ այն սուր մա­գիլ­ներ ու­նի ու ա­հեղ կտուց, ո­րով բզիկ-բզիկ կա­նի հան­ցա­վոր մտ­քի յու­րա­քան­չյուր թշ­վառ հե­ղի­նա­կի ու ոչ թե մեր հայ­րե­նա­կան ոս­տի­կա­նու­թյան պես ընդ­դի­մա­դիր­նե­րին պա­րապ-սա­րապ կտա­նի-կբե­րի՝ հայտ­նի ծտի պես քա­մի... շի­նե­լով (ես մեղմ ար­տա­հայտ­վեմ, դուք բուն ի­մաս­տով էլ հաս­կա­ցեք, ո­րով­հետև այդ թռչ­նին այդ­պես էլ ա­սում են)։ ՈՒ քա­նի որ վախն ար­դեն իսկ մտել է ջան­ներս, դառ­նանք խա­ղին, ա­վե­լի շուտ՝ գրանց­ված ար­դյուն­քի հի­շա­տակ­մա­նը, ո­րը եր­կու հատ կլոր զրո­յի տեսք է ու­նե­ցել՝ հա­կա­ռակ խա­ղին նա­խոր­դած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­նաս­տեղ­ծա­կա­նու­թյա­նը։ Ա­յո, հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, «Վե­րո­նան» ա­մեն ջանք գոր­ծադ­րեց հռո­մեա­ցի­նե­րի տո­նը ոչ այն­քան փչաց­նե­լու (չմո­ռա­նանք նշել, որ «Լա­ցիոն» այս տա­րի տո­նում է հիմ­նադր­ման 120-ա­մյա­կը), որ­քան դրան աղ­քատ բա­րե­կա­մի կար­գա­վի­ճա­կով մաս­նա­կից դառ­նա­լու հա­մար։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Շա­րու­նա­կել է հաղ­թա­կան ե­լույթ­նե­րի շար­քը երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը, ո­րի մր­ցա­կիցն է ե­ղել «Նան­տը»: Տան­տե­րե­րը բա­նը պր­ծաց­րել են հե­ղի­նա­կու­թյան գոլ խփե­լով ու թեև ի­րա­վի­ճակ շտ­կե­լու բա­վա­կա­նա­չափ ժա­մա­նա­կա­հատ­ված են ու­նե­ցել, այ­դու­հան­դերձ չեն կա­րո­ղա­ցել հաս­նել խա­ղի բեկ­ման՝ 1:2: «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 58-ի:
Սկզ­բուն­քա­յին պայ­քար է ծա­վալ­վել «Լիլ»-«Ռեն» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րի հա­մար օ­րախն­դիր էր այն­քա­նով, որ 40 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող իր օր­վա մր­ցակ­ցից հետ մնա­լը կհասց­ներ ե­րեք միա­վո­րի, ա­սել է թե՝ ա­վե­լի հաս­տա­տուն դիր­քե­րից կշա­րու­նա­կեր մնալ մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րող­նե­րի շար­քում: Այս­տեղ գրանց­վել է դար­պա­սի մեկ գրա­վում «Լի­լի» կող­մից:
Իր հեր­թին «Ռե­նի» պար­տու­թյու­նը ձեռն­տու էր վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րում մր­ցա­կից­նե­րին միա­վոր­ներ շռայ­լած «Մար­սե­լի» հա­մար: Ար­տագ­նա­յում «Սենտ Է­տիե­նի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը մար­սել­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտար մեր­ձա­կա հե­տապն­դո­ղից ա­ռաջ պոկ­վե­լու վեց միա­վո­րով: Նրանք շան­սը ձեռ­քից բաց չեն թո­ղել՝ 2։0։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Գրա­նա­դա»-«Վա­լեն­սիա» դի­մա­կա­յու­թյամբ մեկ­նար­կե­ցին երկ­րի գա­վա­թի քա­ռորդ եզ­րա­փակ­չի հան­դի­պում­նե­րը: 94-րդ րո­պեին 11-մետ­րա­նո­ցից խփած գո­լի շնոր­հիվ տան­տե­րե­րը հաղ­թա­նակ են տո­նել ու երկ­րի գոր­ծող գա­վա­թակ­րին դարձ­րել նախ­կին: Շտա­պենք նկա­տել, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում այս թի­մե­րի ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյունն այն­պի­սին է, որ ար­ձա­նագր­ված և ոչ մի ար­դյունք չի կա­րող դի­տարկ­վել տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս։
Հի­շյալ դի­մա­կա­յու­թյու­նից մեկ օր անց ու­ժերն են չա­փել «Մի­րան­դեսն» ու «Վի­լիա­ռեա­լը»: Կար­գով լա լի­գա­յից մեկ աստ­ճա­նով ներքև գտն­վող սե­կուն­դան ներ­կա­յաց­նող «Մի­րան­դե­սը» (ա­ռաջ­նու­թյան 11-րդ հո­րի­զո­նա­կա­նում է) հե­ղի­նա­կել է հեր­թա­կան ա­նակն­կա­լը։ Նա­խորդ փու­լում 3։1 հաշ­վով «Սևի­լիա­յին» «շար­քից» հա­նե­լուց հետ սե­փա­կան հար­կի տակ այն նույնն է ա­րել և «Վի­լիա­ռեա­լի» հետ (4։2) ու դուրս ե­կել կի­սաեզ­րա­փա­կիչ: Ան­կախ նրա­նից՝ սա «Մի­րան­դե­սի» ար­ձա­նագ­րած վեր­ջին ա­նակն­կալն էր, թե այն ֆուտ­բո­լա­սե­րին զար­մաց­նե­լու է­լի բա­ներ ու­նի, թիմն ար­դեն հար­կադ­րել է իր մա­սին խո­սել։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցել են քա­ռորդ եզ­րա­փակ­չի վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րը։ Մադ­րի­դի «Ռեա­լի» մր­ցա­կիցն է ե­ղել «Ռեալ Սո­սիե­դա­դը», «Աթ­լե­տիկն» ու­ժե­րը չա­փել է «Բար­սե­լո­նի» հետ։
ԱՆԳ­ԼԻԱ
Մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի թի­մե­րի՝ գա­վա­թի 1/16 եզ­րա­փակ­չի «Բիր­մինգ­հեմ»-«Քո­վենտ­րի Սի­թի», «Կար­դիֆ»-«Ռե­դինգ» մր­ցակ­ցու­թյուն­նե­րում (ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյուն­ներն ու­նե­ցել են գո­լա­զուրկ ա­վարտ) պա­հանջ­վել են ոչ միայն լրա­ցու­ցիչ խա­ղա­կե­սեր («Բիր­մինգ­հեմ»-«Քո­վենտ­րի Սի­թի» հան­դիպ­ման հիմ­նա­կան խա­ղա­ժա­մա­նակն ա­վարտ­վել է 1:1, «Կար­դիֆ»-«Ռե­դինգ» զույ­գի­նը՝ 0:0 հաշ­վով), այլև հա­ջորդ փուլ դուրս ե­կողն ի հայտ է ե­կել հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րով: Ընդ ո­րում, եր­կու հան­դիպ­ման հա­վե­լյալ խա­ղա­ժա­մա­նա­կում էլ ար­ձա­նագր­վել են գո­լեր:
Հա­վե­լյալ ժա­մա­նա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­ցել և «Օքս­ֆորդ Յու­նայ­թեդ»-«Նյու­քասլ Յու­նայ­թեդ» մր­ցակ­ցու­թյու­նում (կող­մե­րի ա­ռա­ջին հան­դի­պումն ա­վարտ­վել է 1:1), որ­տեղ վեր­ջինս 2:0 հաշ­վով հաղ­թե­լու դեպ­քում «հա­ջո­ղաց­րել» է մր­ցակ­ցին թույլ տալ հա­վա­սա­րեց­նել հա­շիվն ու լոկ հա­վե­լյա­լում հա­ջո­ղու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես բե­կել իր կող­մը՝ 3:2:
Փաս­տո­րեն, հիմ­նա­կան ժա­մա­նա­կում ա­վարտ­ված մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օր­վա միակ հան­դի­պու­մը 1:0 հաշ­վով ա­վարտ­ված «Լի­վեր­պուլ»-«Շրուս­բե­րի Թաուն» դի­մա­կա­յու­թյունն է ե­ղել: Նկա­տենք, որ «Շրուս­բե­րին» ար­ժա­նի մր­ցակ­ցու­թյուն է ցույց տվել նաև ա­ռա­ջին հան­դի­պու­մում՝ 2:2:
Սուր ըն­թացք է ու­նե­ցել հա­ջորդ օ­րը կա­յա­ցած «Տո­տեն­հեմ»-«Սաուտ­հեմպ­տոն» դի­մա­կա­յու­թյու­նը (կող­մե­րի ա­ռա­ջին հան­դի­պումն ա­վարտ­վել է 1:1)։ Փոխ­նի­փոխ հա­ջո­ղու­թյուն­նե­րով ըն­թա­ցող մր­ցակ­ցու­թյունն ի վեր­ջո ա­վարտ­վել է տան­տե­րե­րի հաղ­թա­նա­կով (3։2. վճ­ռա­կան գո­լը 11-մետ­րա­նո­ցից ի­րաց­րել է Սոն Հին Մի­նը)՝ նրանց հա­նե­լով հա­ջորդ փուլ։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Այս­տեղ գա­վա­թի խա­ղար­կու­թյան մեկ ու­թե­րոր­դի հան­դի­պում­ներ էին: «Այ­նտ­րախտ»-«Լայպ­ցիգ» մր­ցակ­ցու­թյունն այս ան­գամ էլ է ցա­վա­գին ե­ղել վեր­ջի­նիս հա­մար, ո­րը բո­լո­րո­վին վեր­ջերս ներ­քին ա­ռաջ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում էր պար­տու­թյուն կրել ան­հար­մար դար­ձած մր­ցակ­ցից՝ 3:1:
Ե­թե այս հան­դիպ­ման ար­դյուն­քը մա­սամբ կա­րող ենք ա­նակն­կալ­նե­րի շար­քին դա­սել, թե­պետ գա­վա­թա­յին խա­ղե­րի առն­չու­թյամբ նման պն­դում­ներ ա­նե­լը խիստ անշ­նոր­հա­կալ գործ է, ա­պա ինչ ա­սել «Վեր­դեր»-«Բո­րու­սիա» մր­ցակ­ցու­թյան առն­չու­թյամբ, որ­տեղ տան­տե­րերն ար­դար քր­տին­քով վաս­տա­կե­ցին հա­ջորդ փու­լում հան­դես գա­լու ի­րա­վուն­քը՝ 3:2, որ­քան էլ դորտ­մունդ­ցի­նե­րը մինչև վեր­ջին պա­հը ջա­նա­ցին ա­նել ի­րենց հա­մար ցան­կա­լին:
Գեր­լար­ված դի­մա­կա­յու­թյուն էր «Շալ­կե»-«Հեր­տա» մր­ցակ­ցու­թյու­նում, որ­տեղ տան­տե­րերն ի­րենց բա­ցա­ռիկ հա­մա­ռու­թյան դի­մաց ար­ժա­նիո­րեն վար­ձատր­վե­ցին. նրանք կա­րո­ղա­ցան հիմ­նա­կան խա­ղա­ժա­մա­նա­կում վե­րա­կանգ­նել եր­կու գն­դա­կի տար­բե­րու­թյու­նը՝ 2:2, իսկ լրա­ցու­ցի­չում խփել և հաղ­թա­կա­նը:
Գո­լա­ռատ հան­դի­պում գրանց­վեց «Կայ­զերս­լաու­տեռն»-«Ֆոր­տու­նա» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ հյու­րըն­կա­լող կող­մը գոլ բաց թող­նե­լուց հե­տո կա­րո­ղա­ցավ հան­դեր­ձա­րան գնալ հաղ­թած՝ 2:1: Սա­կայն «Կայ­զերս­լաու­տեռնն» ինչ ի­մա­նար, թե ի­րեն ինչ քա­րա­բաղ­նիս է սպա­սում երկ­րորդ խա­ղա­կե­սում: Սկզ­բուն­քո­րեն միակ բա­նը, որ հա­ջող­վում էր նրան, գն­դակ­նե­րը սե­փա­կան դար­պա­սից հա­նելն էր: Դյու­սել­դորֆ­ցի­նե­րը հաղ­թել են 5:2 հաշ­վով:
Լար­վա­ծու­թյան, դրա­մա­տի­կու­թյան տե­սան­կյու­նից ամ­բող­ջո­վին այս հան­դիպ­ման զար­գա­ցում­նե­րի սցե­նա­րով է ըն­թա­ցել «Բա­վա­րիա»-«Հո­ֆեն­հայմ» առ­ճա­կա­տու­մը։ Ի հա­շիվ Բոա­տեն­գի ինք­նա­գո­լի, հաշ­վի մեջ նախ ա­ռաջ են ան­ցել հյու­րե­րը, ին­չին հետևել է մյուն­խեն­ցի­նե­րի չա­րու­թյան պոռթ­կու­մը, որն ար­տա­հայտ­վել է ար­դեն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում մր­ցակ­ցի դար­պա­սը ե­րեք ան­գամ գրա­վե­լու տես­քով։ Մի փոքր էլ ա­վե­լի լի­ներ հա­ջո­ղու­թյու­նը «Բա­վա­րիա­յի» կող­մը, շատ ա­վե­լի խո­շոր հա­շիվ կգ­րանց­վեր։
Երկ­րորդ խա­ղա­կե­սում ար­դեն ան­հա­մե­մատ ակ­տիվ են ե­ղել հյու­րե­րը, թե­պետ բա­վա­րա­ցի­նե­րին սկզ­բում հա­ջող­վել է մեկ ան­գամ էլ խո­ցել մր­ցակ­ցի դար­պա­սը։ «Հո­ֆեն­հայ­մի» սույն պոռթ­կու­մը նշա­նա­վոր­վել է դար­պա­սի ևս եր­կու գրա­մով, իսկ խա­ղա­վար­տի մա­սին ազ­դա­րա­րող մր­ցա­վա­րի սու­լի­չի ձայ­նին մյուն­խեն­ցի­նե­րը սպա­սել են ոտ­քի վրա ու ահ­ռե­լի տագ­նա­պի զգա­ցու­մով, քան­զի հյու­րե­րը մահ­վան ճի­րան­նե­րի մեջ էին ա­ռել նրանց ու գրե­թե խեղ­դում էին։ Սա­կայն, ինչ­պես գի­տեք, գրե­թեն դեռևս չի նշա­նա­կում գոր­ծըն­թա­ցի ամ­բող­ջա­ցում։ Մյուն­խեն­ցի­նե­րը հաղ­թել են 4։3 հաշ­վով ու դուրս ե­կել հա­ջորդ փուլ։
Կր­քե­րով ա­ռատ է ե­ղել և «Բա­յեր»-«Շտուտ­գարտ» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել հյու­րե­րը՝ 2։1։ Հյու­րե­րը հա­ջո­ղակ են ե­ղել և «Վեռլ»-«ՈՒ­նիոն Բեռ­լին» դի­մա­կա­յու­թյու­նում։ Այս­տեղ հան­դիպ­ման ել­քը վճ­ռել է բեռ­լին­ցի­նե­րի խփած միակ գո­լը։
Խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կին հետևած խա­ղա­կե­սե­րի հա­վե­լումն էլ ի վի­ճա­կի չի ե­ղել հաղ­թո­ղին ո­րո­շե­լու «Սաարբ­րյու­կեն»-«Կառ­լս­րուե» դի­մա­կա­յու­թյու­նում։ Հան­դի­սա­տեսն այս­տեղ գո­լե­րի ա­կա­նա­տես է ե­ղել միայն հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րում, որ­տեղ հա­ջո­ղու­թյունն ու­ղեկ­ցել է տան­տե­րե­րին։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ