Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատ­րաստ են երդ­վե­լու

Պատ­րաստ են երդ­վե­լու
14.02.2020 | 01:49
Ին­չու՞ ձեր ընտ­րած ՍԴ դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­րյանն աշ­խա­տան­քի չի գնում, բայց աշ­խա­տա­վարձ ստա­նում է։ Այս հար­ցին ի պա­տաս­խան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նը երդ­վեց. «Է­րե­խուս արևով եմ երդ­վում, գոր­ծի գնում է»։ Հե­տո հան­գա­մա­նո­րեն բա­ցատ­րեց, թե երբ ու ինչ հան­գա­մանք­նե­րում է տե­սել Գրի­գո­րյա­նին աշ­խա­տե­լիս. «Մի ան­գամ պա­տա­հա­բար ժա­մը 21.00-ին փո­ղո­ցով իջ­նում էի, նկա­տե­ցի նրան գոր­ծից դուրս գա­լիս»։ Իսկ մեր զար­ման­քին, թե ին­չու ՍԴ-ում նրան չեն տես­նում, նշեց, որ Գրի­գո­րյանն ա­ռա­վո­տյան գնում է աշ­խա­տան­քի, ե­րե­կո­յան տուն է գա­լիս։ «Բլեֆ է։ Այլ բան է, որ նիս­տե­րին չի մաս­նակ­ցում»,- ըն­դգ­ծեց Բաղ­դա­սա­րյա­նը։
Իմ­քայ­լա­կան ի­րա­վա­բան­ներն ա­սա­ցին, որ ե­թե ՍԴ ան­դամ­նե­րը կար­ծում են, թե Վա­հե Գրի­գո­րյա­նը նիս­տե­րին չի մաս­նակ­ցում ու դա հա­մա­րում են կար­գա­պա­հա­կան խախ­տում, ա­պա ՍԴ ե­րեք դա­տա­վո­րի հա­մա­պա­տաս­խան հիմ­նա­վոր­ման դեպ­քում կա­րող են հա­մա­պա­տաս­խան տույ­ժի են­թար­կել։ Ե­թե նման բան չկա, ու­րեմն ՍԴ-ն նման խն­դիր չի տես­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ