ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մի մաս­նա­գետն ի՞նչ է, որ չու­նեք

Մի մաս­նա­գետն ի՞նչ է, որ չու­նեք
06.03.2020 | 00:46
Նի­կոլ Փա­շի­նյանն Ի­տա­լիա­յում ի­րեն հա­մե­մա­տեց Հի­սու­սի հետ, Վրաս­տա­նում էլ ա­վե­լի ա­ռաջ ան­ցավ. իր ու Հի­սու­սի «կադ­րա­յին» քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նույն հար­թու­թյու­նում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հի­սուս լի­նե­լու բար­դույ­թը չի հաղ­թա­հար­վում, բայց հե­տաքր­քիր է՝ ով­քե՞ր են իր կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­քյալ­ներն ու ա­մե­նա­կարևո­րը՝ հու­դա­նե­րը, ո­րոնց մա­սին այդ­քան շատ է սի­րում խո­սել կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը։ Այս չա­փից դուրս բարձր ինք­նագ­նա­հա­տա­կանն ին­չո՞վ է ար­դա­րաց­ված։ Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն փր­կիչ ու ա­րա­րիչ է դառ­նում, երբ հա­սա­րա­կու­թյունն է նրան այդ պատ­վին ար­ժա­նաց­նում՝ աչ­քի տակ ու­նե­նա­լով կա­ռա­վա­րու­թյան հայ­րե­նան­վեր գոր­ծե­րը։ Բայց օ­րի­նակ, երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հա­զար դո­լա­րով պարգևատր­ված «ա­ռա­քյալ­նե­րի», կա­ռա­վա­րա­կան բո­լոր հա­ճույք­նե­րից օգտ­վող, թող նե­րի ինձ Աստ­ված՝ Հի­սու­սի մա­սին։
Այն, որ այս­պի­սի հա­մե­մա­տու­թյուն­նե­րը հո­գե­բա­նա­կան ո­րոշ խն­դիր­նե­րի վրա են լույս սփ­ռում, հաս­կա­նա­լի է, բայց այս եր­կու տար­վա ըն­թաց­քում շատ էա­կան մի հարց բաց է մնա­ցել։ Ի վեր­ջո, չկա՞ մե­կը, մի մաս­նա­գետ, որ երկ­րի ղե­կա­վա­րին կող­քից ճիշտ ուղ­ղու­թյուն տա, հու­շի պաշ­տո­նյա­յի սահ­ման­նե­րի ու զսպ­վա­ծու­թյան մա­սին, ա­վե­լի կո­պիտ ա­սած, աշ­խա­տի նրա վրա՝ խոս­քից, պահ­ված­քից, դի­մա­խա­ղից սկ­սած մինչև հա­գու­կապ։ Աշ­խար­հում շատ վա­ղուց ղե­կա­վար­ներն ու­նեն այդ ա­մե­նով զբաղ­վող հա­տուկ մաս­նա­գետ­ներ։ Պաշ­տո­նյա­յի կեր­պա­րի կեր­տու­մը լուրջ աշ­խա­տանք է, մի ան­տե­սեք։ Ե­թե ան­գամ ներ­սում դրա վրա աչք կա­րող են փա­կել, դր­սում չա­փա­զանց տխուր պատ­կե­րի ա­ռաջ ենք կանգ­նում։ Ա­մեն ինչ սել­ֆիով չի սահ­մա­նա­փակ­վում, եր­բեմն նաև այդ հար­ցում կա­նո­նի­կու­թյուն է պետք։ Խոս­քը երկ­րի դեմ­քը ներ­կա­յաց­նո­ղի մա­սին է, ո­րը պա­տաս­խա­նա­տու է մի ողջ ազ­գի քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, մշա­կու­թա­յին դի­մա­գի­ծը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։
Սա­կայն վա­ղուց խոսքն ու խրատն ան­տե­ղի են, իսկ խոր­հուրդ տալն անշ­նոր­հա­կալ գործ, այն­պես որ, սպա­սում ենք հա­ջորդ հա­մե­մա­տու­թյա­նը։ Հա­վա­նա­բար այն կվե­րա­բե­րի «ա­րար­չա­կան» գոր­ծե­րին, միայն թե հի­մա էլ սե­փա­կան պատ­վի­րան­նե­րը չսահ­մա­նի։
Չի բա­ցառ­վում նաև, որ մի օր էլ սե­փա­կան Ա­վե­տա­րան գրի։ Ա­սենք՝ Ա­վե­տա­րան՝ ըստ Նի­կո­լի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ